ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է «Իմ բիզնեսը, իմ բանկը» արշավը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը։ Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։ «Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն և ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը: Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային, ստրատեգիական, հաշվապահական խորհրդատվություն, ինչպես նաև էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։ «Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են», - նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել բիզնեսը: «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ավելի է խորացնում փոքր և միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։ Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր և բիզնես հենարան, կամ իրենց խոսքով ասված՝ «իմ բանկը»: «Այդ գաղափարը զարգացնում ենք և՛ փոքր, և՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաև մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծում է Մելքոնյանը: Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված կայքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |