Որքան մանդատ կստանան ԱԺ անցած ուժերը17 դեկտեմբերի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր: Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մոտ 71%-ով հաղթած «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, այդ թվում՝ 4 մանդատ կտրվի ազգային փոքրամասնություններին՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ համայնքները ներկայացնող պատգամավորների։ Ըստ Ընտրական օրենսգրքի, մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնություն կազմող ուժի մանդատների 1/3-ից, տվյալ դեպքում պետք է լինի 44։ Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, դրանց համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |