Մարուքյան. Ծառուկյանը չի մարսել բանավեճը17 դեկտեմբերի 2018 - 11:25 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմակիցների՝ իր ուժի դեմ սկսած «այլանդակ հակաքարոզչությանը»: «Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են», - ասել է նա: Մարուքյանն ընդգծել է, որ Ծառուկյանի կուսակցությունը ԼՀԿ-ին պատերազմ է հայտարարել Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած մեծ բանավեճից հետո: «Պատերազմ եք մեզ հայտարարե՞լ, լո՞ւրջ եք ասում, ախր մոռացե՞լ եք՝ մենք ով, դուք ով, մոռացե՞լ եք: Կմաշենք ձեզ, կմաշենք: Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեբատը: Ի՞նչ է ուզում Ծառուկյանն ինձնից: Ասում է՝ ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը ու վիճարկում է մեր՝ հեղափոխական լինելու հանգամանքը: Բայց մենք ասել ենք՝ հեղափոխական չենք, մեզնից հեռու մնացեք: Հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, իսկ ինքը հին համակարգի մի մասն է», - ասել է նա: Մարուքյանը պատասխանել է նաև «Լուսավոր Հայաստանին» կեղծ ընդդիմություն ասողներին: «Ապրիլի 17-ին դուք ո՞ւր էիք, դուք չէիք եկել նիստին, վախեցե՞լ էիք գալ: Քիչ չի՝ չէիք եկել, դեռ մի բան էլ ձեր պատգամավորներին ասել էիք, որ կողմ քվեարկեն: Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով այսօր ավելի հեղափոխական եք հանդես գալիս, քան ես. ես հեղափոխական չեմ: Մարտի մեկով ձեր դեմ գործ է քննվում, դուք կարող եք մեր դեմ խոսե՞լ», - ասել է նա: Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե որն է իր մոտիվացիան պատգամավոր դառնալու: «Ձեր բիզնեսը պաշտպանելու ենք, ես անձամբ պատրաստ եմ պաշտպանել», - Ծառուկյանին դիմել է Մարուքյանը։ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ինքը պաշտպանության կարիք չունի: «Դդու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին ու քեզ հովանավորողներին։ Պարոն Ծառուկյանը քաղաքականության մեջ մտել է ոչ թե պաշտոն ստանալու, Ծառուկյանը ոչ թե այսօր ճարտար խոսում է, այլ ամեն ինչ գալիս է իր գործից, ամբողջ Առինջն էլ գիտի ինձ էլ, իմ ընտանիքին։ Ես որ մի հատ Բելգիա եմ գնում, էնտեղից 80 պատգամավոր եմ բերում»։ Էդմոն Մարուքյանն այնուհետև հետաքրքրվել է, թե ինչ արժեք է ստեղծում «Շանգրիլա» կազինոն։ Ծառուկյանն էլ իր հերթին հետաքրքրվել է, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։ «Ես կլասիկ պատգամավոր եմ», - ինչին Ծառուկյանն արձագանքել է՝ «ես քո կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գևորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։ Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։ Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքել է, որ ինքն այդ հարցով Ծառուկյանի մոտ գնալու մտադրություն է ունեցել։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |