Լուկաշենկո. Նիկոլ, ինչո՞ւ ես լռում, քննադատի՛ր Պուտինին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը: «Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լեզուդ ․․․ մտցրել, դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»,- պատմել է Լուկաշենկոն: Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու մասով հնչած քննադատություններին: Նա մասնավորապես նշել էր, որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է: «Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր»,- ասել է Լուկաշենկոն: Ընթերցեք նաև ՝ «Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |