«Էդմոն ջան, մի՛ ուրացիր». ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը թափ է հավաքում17 դեկտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության եթերում արտահերթին մասնակցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին ակնարկել է ոմն Գևորգի մասին, որը, ըստ Ծառուկյանի, օգնել է Մարուքյանին 2012 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ծառուկյանի նշած անձը վանաձորցի մարզիկ Գևորգ Շահինյանն է: Ավելի վաղ էլ Էդմոն Մարուքյանը ասել էր, որ Գևրոգը իր ծառայակից ընկերն է: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շահինյանը պատմել է, որ 2011 թվականից ինքը ԲՀԿ անդամ է: «2012 թվականին ԱԺ ընտրություններից առաջ Մարուքյանը խնդրել է, որ իրեն աջակցեմ, մի անգամ չի եղել, մի քանի անգամ է եղել: Ես էլ ասել եմ, որ եթե ուզում ես քեզ օգնեմ, պետք է իմ կուսկացության ղեկավարի հետ հանդիպեմ խոսեմ, որ մենք կարողանանք էլ ավելի մեծ ռեսուրսներով օգնենք», - ասել է նա՝ նշելով, որ Ծառուկյանը համաձայնվել է կուսակցության ռեսուրսներով օգնել Մարուքյանին: Ըստ Շահինյանի, Մարուքյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ ընտրություններից հետո, եթե ընտրվի, նրանք միասին գնալու են Ծառուկյանի հետ հանդիպման: Վանձորցի մարզիկը պատմել է, որ Ծառուկյանն ինքն է հրաժարվել Մարուքյանի հետ հանդիպելուց՝ ասելով՝ «ինքը մեզ պետք չի»: Վերջում նա հորդորել է Մարուքյանին՝ «Էդմոն ջան, մի՛ ուրացիր»: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիմակիցների՝ իր ուժի դեմ սկսած «այլանդակ հակաքարոզչությանը»: «Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են», - ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |