Եղոյան. Լուկաշենկոն հրապարակել է միայն իր ասածը՝ չասելով՝ ինչ է պատասխանել Փաշինյանը17 դեկտեմբերի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Փաշինյանը չի քննադատում Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար, ասել է, որ Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն իր ասածները՝ չհրապարակելով այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից: «Անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում, պարոն Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ. նախ, ցավոք, նա շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Ցավոք, հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից», - ասել է Եղոյանը Ըստ նրա, Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը: «Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լեզուդ ․․․ մտցրել, դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»,- պատմել է Լուկաշենկոն: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |