270 մլն դրամ՝ ՔԿՀ-ների հիմնանորոգմանը![]() 17 դեկտեմբերի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր պաշտանավարման ընթացքում 270 մլն դրամ է հատկացվել քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգմանը: «Վերջին 10 տարում առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել այս նպատակով: Մոտ 270 մլն դրամ է հատկացվել, որպեսզի կապիտալ վերանորոգում իրականացվի կոյուղու և մի շարք այլ հանգույցներում, մասնավորապես` «Նուբարաշեն», «Վարդաշեն» «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Ասեմ ավելին, այս մրցույթները արդեն անցկացվել են և շուրջ 100 միլիոն դրամ այդ 270 միլիոն դրամից խնայվել է և կվերադարձվի պետական բյուջե»,- ասել է Զեյնալյանը: Նրա խոսքով` Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հոկտեմբերի 27-ի գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |