ԱԳՆ-ն Լավրովի հայտարարության մասին․ Խոսքը կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերվում

ԱԳՆ-ն Լավրովի հայտարարության մասին․ Խոսքը կենսաբանական լաբորատորիաներին է վերաբերվում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Մոսկվայի ու Երևանի միջև՝ ՀՀ տարածքում այլ երկրների զինծառայողների գտնվելու բացառման վերաբերյալ փաստաթղթի նախապատրաստման մասին։

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է PanARMENIAN.Net ին, որ կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին:

«Սանիտարահամարաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորթությունները», - ասել է Նաղդալյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---