Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել![]() 18 դեկտեմբերի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ երկրի հզոր ռազմական ներուժը ղարաբաղյան հակամարտության «կարգավորման հիմնական ասպեկտն է»:«Առկա տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ և մեծ ավերիչ ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը: Նա հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր բանակը: «Մենք բազմաթիվ պայմանագրեր ենք կնքել, որի արդյունքում կներկրվի ամենաարդիական սպառազինություն և տեխնիկա»,-ասել է նա: Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են մոտ 33 անգամ։ Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել:«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |