InecoPay-ը՝ տարվա լավագույն նորարարական վճարային լուծում18 դեկտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - InecoPay վճարային լուծումը բրիտանական Global Business Outlook հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին: Global Business Outlook մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, համարվում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից մեկը։ Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մրցույթի կազմակերպիչների կողմից առանձնացվել են մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա իրականացվել է համակարգի գնահատումը։ Ըստ այդ չափանիշների` Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա։ Հատուկ կարևորվել է օգտագործված տեխնոլոգիաների ապահովությունը և անվտանգությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։ Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին ամբողջական թվային բանկն է, որն ապահովում է համալիր թվային լուծումների գործիքակազմ հաճախորդների համար, միաժամանակ, շարունակելով ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |