Պետրոս Ղազարյանը Հանրայինի լրատվական բաժնի տնօրեն է նշանակվել

Պետրոս Ղազարյանը Հանրայինի լրատվական բաժնի տնօրեն է նշանակվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել Պետրոս Ղազարյանը: Այս մասին տեղեկությունը նա անձամբ է հաստատել, հայտնում է Aysor.am-ը:

Նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվել է մոտ մեկ ամիս առաջ: Մինչ այդ երկար տարիներ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, «Ուրվագիծ» հաղորդման հեղինակն ու վարողն էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---