The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել19 դեկտեմբերի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Տիտղոսին արժանանում են ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրները, այլ տարվա ընթացքում մեծ հաջողություն և առաջընթաց գրանցած երկրները: Ամսագիրը գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է շրջանցել իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով կառավարության ղեկավար: «Փողոցները «լցվեցին» բողոքի գործողություններով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և մորուքավոր պատգամավորը և նախկին լրագրողը, ստանձնեց վարչապետի պաշտոնն օրինական ճանապարհով՝ կոռուպցիայի և ոչ կոմպետենտության հանդեպ զզվանքի ալիքի ուղեկցությամբ: Նրա նոր կուսակցական դաշինքը ընտրություններին ստացավ ձայների 70%-ը: Պուտինանման տիրակալը հեռացվեց, և ոչ ոք չսպանվեց», - գրել է ամսագիրը: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական հակամարտությանը: «Մի նախազգուշացում. Հայաստանի տհաճ տարածքային վեճն Ադրբեջանի հետ չի լուծվել և կարող է նորից բռնկվել: Սակայն անհանգիստ տարածաշրջանում գտնվող հինավուրց և հիմնականում վատ ղեկավարություն ունեցած ազգն ունի ժողովրդավարության և վերականգնման հնարավորություն: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանը մեր տարվա երկիրն է: Shnorhavorum yem!»,- գրել է պարբերականը՝ հայերենով շնորհավորելով հայ ժողովրդին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |