ՄՅՈւ-ն գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակել19 դեկտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին՝ դա նորվեգացի Ուլե Գուննար Սուլշերն է: Սուլշերի հետ պայմանագիրը գործելու է մինչև ընթացիկ խաղաշրջանի ավարտը, քանի դեռ ակումբը «մշտական գլխավոր մարզչի է փնտրում», գրում է «Վեդոմոստին» ակումբի վրա հղումով: Նրան օգնելու են Մայք Ֆելանը, Մայքլ Քարիկը և Քիրան Մաքքենան: Սուլշերը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1996-2007թթ.: Նա նաև ղեկավարել է ակումբի պահեստային թիմը: Մինչ նշանակումը Սուլշերը նորվեգական «Մոլդեի» գլխավոր մարզիչն էր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատվել է աշխատանքից: «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ: Լուրեր են շրջանառվում, որ ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար Մոուրինյոյին 24 մլն ֆունտ է վճարելու: Մոուրինյոն գլխավորեց ՄՅՈւ-ն 2016-ի ամռանը և 2,5 տարում 3 տիտղոս նվաճեց թիմի հետ: Նախկինում նա աշխատել է նաև «Պորտուում», «Չելսիում», «Ինտերում» և Մադրիդի «Ռեալում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |