ԱԳՆ-ն` Կարասինին. ՀՀ-ն երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների19 դեկտեմբերի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը: Ավելի վաղ Կարասինըհայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր իշխանությունները խիզախություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կկայացնեն: «Հայաստանում 2018-ի կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Կարասինը: «Բազմիցս ենք նշել` Հայաստանը իր հարաբերություններն այլ երկրների հետ հետևողականորեն կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություններն ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս կլինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Հոկտեմբերին Երևան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ամերիկյան զենքն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»: Նա խորհուրդ էր տվել Երևանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |