Օսիպյան. ՀՀ-ն մտադիր է կիրառել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը![]() 19 դեկտեմբերի 2018 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ցանկանում է կիրառել Վրաստանի պարեկային ծառայության մոդելը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ այդպիսի ծառայություն Հայաստանում կստեղծվի արդեն 2019-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: «Մեր երկրում հիմա ոստիկանության բարեփոխում է իրականացվում: Մենք հետաքրքրված ենք Վրաստանի պարեկային ծառայության գործունեությամբ: Մենք ցանկանում ենք այդ մոդելն օգտագործել մեր երկրում...2019-ին մեզ մոտ արդեն նոր պարեկային ծառայություն կձևավորվի»,-ասել է ՀՀ ոստիկանապետը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Վրաստանի ՆԳՆ ղեկավարը հայ պաշտոնակցին է ներկայացրել գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները: ՀՀ պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա այցով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |