Վարչապետի պաշտոնակատար. Նախիջևանի հատվածում դիրքերի տեղաշարժ եղել է փետրվար-մայիսին19 դեկտեմբերի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երկրի զինված ուժերին հաջողվել Նախիջևանի հատվածում 11,000 հեկտար վերցնել վերահսկողության տակ, հայտնել է, որ այդ հատվածում հակառակորդի կողմից դիրքերի տեղաշարժ եղել է դեռևս 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին։ «Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունեցել, տեղի է ունեցել իմ վարչապետ դառնալուց առաջ։ Իսկ տեղի է ունեցել դիրքային տեղաշարժ, ընդ որում՝ երկու կողմից։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայատասնի զինված ուժերի վերահսկողության ներքո, բոլոր այդ տարածքները շարունակում են մնալ հայկական կողմի վերահսկողության ներքո»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանից «վերջին երկու օրերին ստացվող լուրերը մտահոգիչ են»: «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա,ի՞նչ 11,000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա ...»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |