ՎՊ. Ադրբեջանը մերժել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները19 դեկտեմբերի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները: 2016 մայիսին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագաներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը որոշել էին շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել: «Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդել է՝ նման պայմանավորվածություններ ընդհանրապես չկան: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես՝ որպես երկրի ղեկավար պաշտոնական բանակցային որևէ գործընթացի դեռևս չեմ մասնակցել», - ասել է նա՝ հավելելով, որ ընդամենը երկու անգամ ինքը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Ընթերցեք նաև՝ «Վարչապետի պաշտոնակատար. Նախիջևանի հատվածում դիրքերի տեղաշարժ եղել է փետրվար-մայիսին»: Վիեննայում 2016 մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետային զինծառայողին Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը |