Գործադիրը թույլ կտա ԲԷՑ-ին վաճառել իր զբոսանավը![]() 19 դեկտեմբերի 2018 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը թույլ կտա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող զբոսանավը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 20-ի նիստի օրակարգում: Սևանա լճում տեղակայված զբոսանավը սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին տարբեր միջոցառումների ընթացքում: Նշվում է, որ զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա: 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ այն 78.1 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունի, անկախ գնահատողի կողմից գնահատված է 90.9 դրամ մլն շուկայական արժեքով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |