ԱՄՆ-ում ուզում են չեղարկել «Արմենալի» սեփականատիրոջ դեմ պատժամիջոցները20 դեկտեմբերի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) հայտարարել է, որ մտադիր է 30 օրում չեղարկել Օելգ Դերիպասկայի En+, ալյումին արտադրող UC Rusal («Ռուսալ») և «Եվրոսիբէներգո» ԲԲԸ դեմ գործող պատժամիջոցները: Պատժամիջոցների չեղարկման պայման կլինի, որպեսզի գործարարը հրաժարվի հսկիչ փաթեթից բոլոր այդ ընկերություններում, գրում է «Վեդոմոստին»: UC Rusal («Ռուսալ») Ընկերությունը Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» ընկերության մայր ձեռնարկությունն է։ Գործարանի արտադրանքը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: 2017 թվականին այն արտադրել է 33,700 տոննա ալյումինի փայլաթիթեղ, հիմնականում՝ ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Համաձայն ընկերության հաշվետվության մեջ ներկայացված տվյալների՝ նախորդ տարի ընկերության համախառն եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է 67,5%-ով՝ հասնելով մինչև 6.031 մլրդ դրամի կամ մոտ $12.5 մլն–ի: Դերիպասկայի բաժնեմասը En+-ում, որին պատականում է բաժնետոմսերի հսկիչ փաթեթը աշխարհում ալյումինի արտադրության մեծությամբ երկրորդ UC Rusal ընկերությունում և որը ՌԴ «Եվրոսիբէներգո» խոշոր ՀԷԿ-երի սեփականատերն է, 70%-ից կնվազեցվի մինչև 44,95%: Ապագայում գործարարն իրավունք չի ունենա ավելացնելու իր բաժնեմասը: Հսկիչ փաթեթը պետք է փոխանցվի Դերիպասկայի հետ ոչ մի կապ չունեցող կառույցներին: Իրենց փաթեթներով քվեարկելու իրավունք չեն ունենա նաև գործարարի ընտանիքի անդամները: Այդ իրավունքը նրանք պետք է փոխանցեն «անկախ երրորդ կողմին»: 2018 թվականի ապրիլից Օլեգ Դերիպասկան և նրա ընկերությունները՝ այդ թվում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալը», հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն էապես դժվարեցրել, երբեմն էլ՝ անհնար է դարձրել նրանց կողմից միջազգային առևտուրի իրականացումը։ Արդեն սեպտեմբերին միջազգային լրատվամիջոցները գրեցին, որ «Ռուսալի» կազմի մեջ մտնող՝ Հայաստանում ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է արտադրությունը: Նշվում է, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել կրճատումների, ընդհուպ մինչև պարապուրդի մատնել գործարանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից PanARMENIAN.Net ին տեղեկացրել էին, որ կառավարությունը ձեռնարկում է քայլեր ընկերության արտահանման աշխարհագրությունը բազմազանեցնելու և ԱՄՆ արտահանվող ապրանքն այլ երկրներում իրացնելու ուղղությամբ: Բացի այդ, Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ընթանում են քննարկումներ՝ հայկական արտադրանքի հանդեպ պատժամիջոցների ռեժիմի չկիրառման վերաբերյալ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը կոչ է արել Փաշինյանին վերանայել ապրիլի 24–ի իր հայտարարությունները Ընդգծվում է Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ |