Մանե Թանդիլյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Մանե Թանդիլյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - Ազգային ժողով անցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:

«Ազգային ժողովի երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,- գրել է Սամսոնյանը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---