2019-ից 15,000 բուժաշխատող անվճար կբուժվի

2019-ից 15,000 բուժաշխատող  անվճար կբուժվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանում 15,000 բժիշկ պետական ապահովագրությունից օգտվելու իրավունք կստանա։

Նրա խոսքով` Երևանի ու մարզերի պոլիկլինիկաների բուժաշխատողները կկարողանան օգտվել այն սոցփաթեթից, որից օգտվում են պետական գերատեսչությունների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունից:

Ներկայումս առողջապահական ապահովագրությունից օգտվում է մոտ 100,000 քաղաքացի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---