Վարչապետը, թե նախագահը. Ո՞վ կդիմի ժողովրդին ամանորյա ուղերձով20 դեկտեմբերի 2018 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանի Հանրապետության նախագահը՝ որպես երկրի ղեկավար, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուղերձով դիմում է ժողովրդին: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ն անցում է կատարել խորհրադարանական կառավարման համակարգի, և նոր Սահմանդրությամբ երկրի փաստացի ղեկավար է համարվում ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Նախագահը, ըստ Մայր օրենքի, պետության գլուխն է: Միևնույն ժամանակ, Հայաստանն այժմ ղեկավարում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: PanARMENIAN.Net ը փորձեց պարզել, թե ով է որպես երկրի առաջնորդ տարեմուտին հեռուստաեթերից շնորհավորելու հայ ժողովրդին: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս որոշված չէ՝ ՀՀ նախագահը, թե վարչապետի պաշտոնակատարն է ամանորյա ուղերձ հղելու եթերից: Նա ասաց նաև, որ հեռուստաընկերությունը նույնպես սպասում է հստակեցման: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ամանորյա ուղերձ հղել։ Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |