«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի վերջաբանի մասին20 դեկտեմբերի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղում» կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոբ Սթարքի դերը, The Hollywood Reporter-ի հետ զրույցում կիսվել է իր մտորումներով սերիալի մռայլ վերջաբանի մասին: «Կարծում եմ, վերջում այստեղ-այնտեղ թռչող երեք վիշապները կմնան, իսկ մյուս բոլորը կմեռնեն»,-կիսվել է նա իր ենթադրություններով: Ըստ Մեդդենի, որին անհայտ է իրական վերջաբանը, նա անհամբեր սպասում է նոր եթերաշրջանի մեկնարկին: Ըստ դերասանի, նկարահանումների տարիներին նա դարձել է «Գահերի խաղի» մոլի երկրպագուն և այժմ ուրախ է, որ ծանոթ չէ էպիզոդների սցենարներին և կարող է վայելել սյուժեի շրջադարձերը, գրում է Gazeta.ru-ն: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |