Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն մինչև 2018-ի ավարտը![]() 20 դեկտեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այդ մասին Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում: ՌԴ նախագահը չի ասել, թե հատկապես որ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները՝ նշելով, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հարթ են, գրում է «Միր 24»-ը: ՌԴ նախագահը կոչ է արել ՀՀ հետ հարաբերություններում զարգացնել այն հիմքը, որը ստեղծել են նախորդ սերնդի ղեկավարները, ելնելով աշխարհում, տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի իրողություններից: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |