Սեֆիլյանը ՀՀ անձնագիր է ստացել

Սեֆիլյանը ՀՀ անձնագիր է ստացել

PanARMENIAN.Net - Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ անձնագիր է ստացել։

Այս մասին ինքը Սեֆիլյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին», - նշել է նա։

Սեֆիլյանը ՀՀ անձնագիր չունենալու պատճառով չի կարողացել մասնակցել ԱԺ ընտրությունների։ Իր կուսակցությունն ԱԺ չի անցել, հավաքելով մոտ 23 հազար քվե կամ մոտ 1․8%-ը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---