Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին, Թուրքիային՝ երկխոսության կոչ արել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցակցված խոհրդարանական ընտրություններին, Փայլանն ասել է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրականացված Թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը: Նա նշել է նաև, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների: «Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան տալ Փաշինյանին», - ասել է հայազգի պատգամավորը: Ավելի վաղ Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ: «Նախկին իշխանությունների մասին ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ», - ասել էր նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |