Մարության. «Սանիթեքը» Երևանի լիարժեք սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկա չունի21 դեկտեմբերի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունը չունի տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար: Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Բազմիցս այցելել ենք «Սանիթեք» ընկերություն, ստուգել ենք իրենց տեխնիկան, թե ինչ վիճակում է, արդյոք ունեն բավականաչափ քանակ կուտակած աղ և արդյոք աշխատուժը կբավարարի ձմռան ընթացքում աշխատանքներն իրականացնելու համար, թե ոչ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Կարող եմ վստահեցնել, որ տեխնիկայի այն քանակը, որը պետք է Երևան քաղաքը լիարժեք սպասարկելու համար, «Սանիթեք» ընկերությունը չունի։ Տեխնիկան պակաս է այս պահին», - ասել է Հայկ Մարությանը։ Նա տեղեկացրել է, որ բանակցել են «Սանիթեք» ընկերության հետ, որպեսզի այն ունենա ենթակա ստորաբաժանումներ, որոնք իրենց վրա կվերցնեն այս կամ այն վարչական շրջանը։ Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ի նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը քննադատել է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար: Նա հիշեցրել է, որ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել: «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ֆլեշ-մոբ իրականացնել՝ ֆեյսբուքում հրապարակելով աղբակույտերի լուսանկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի լուսանկարներ նայելով»,- ասել է Սամսոնյանը Մարությանին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |