Նախագահությունը Եվրամիությունում անցավ Ֆրանսիային

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Եվրամիության նախագահի պարտականությունները կես տարով կանցեն Ֆրանսիային: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է հռչակել Միջերկրական միության ստեղծումը եւ մտադիր է լուծել մթնոլորտի պաշտպանության եւ անվտանգության համաեվրոպական քաղաքականության ոլորտին վերաբերող մի քանի հարցեր:



Ֆրանսիան այդ պաշտոնում կփոխարինի Սլովենիային, որն առաջինն էր Արեւելյան Եվրոպայի անդամ երկրներից, որ կատարեց ԵՄ նախագահի պարտականությունները: Դիտորդները գտնում են, որ Սլովենիան գերազանց կատարեց իր պարտականությունները` համեստ պահեց իրեն եւ արդյունավետ աշխատեց:



Շատ անգամ նախագահն է որոշում ԵՄ անդամ երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովների մթնոլորտը, որտեղ լուծվում են կազմակերպության գործունեության կարեւորագույն հարցերը: Նախագահող երկրի միջնորդական տաղանդից է կախված մասնակիցների զիջելու պատրաստակամությունը: Ֆրանսիան «ժառանգություն» ստացավ Եվրամիության ճգնաժամը, որն առաջացրեց Լիսաբոնի պայմանագիրը մերժելու իռլանդացիների որոշումը: Այդ փաստաթուղթը պարունակում է ընդլայնված ԵՄ-ի գործունեության համար անհրաժեշտ բարեփոխումների փաթեթը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է մինչեւ 2008թ. հոկտեմբեր ներկայացնել փակուղուց դուրս գալու ծրագիր: Ըստ նրա, հանրաքվեի կրկնակի անցկացումը Իռլանդիայում հնարավոր կլինի 2009թ. սկզբից ոչ շուտ: Միայն եթե ուժի մեջ մտնի Լիսաբոնի պայմանագիրը, ԵՄ-ն կկարողանա իր շարքերն ընդունել նախկին Հարավսլավիայի երկրներին, գտնում է Սարկոզին: «Ֆրանսիան ցանկանում է ընդունել Բալկաններին, սակայն այն պայմանով, որ կընդունվի ԵՄ-ի բարեփոխումների մասին պայմանագիրը»,-հայտարարել է նախագահը:



Ֆրանսիան նաեւ պետք է ԵՄ-ի անունից վարի Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլը Գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագրի վերաբերյալ: Բանակցությունների մեկնարկին նախորդեցին էական տարաձայնությունները ինչպես ԵՄ-ում, այնպես էլ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ: Ինչպե՞ս կկարողանա Ֆրանսիան ազդել խորհրդակցությունների ընթացքի վրա: «ԵՄ նախագահը կարող է որոշ շեշտադրումներ անել, կարող է, որոշ չափով ազդել բանակցությունների տեմպի վրա` էապես չփոխելով դրանց բովանդակությունը»,-գտնում է ԵՄ-Ռուսաստան համագործակցության անկախ խորհրդի խորհրդատվական խորհրդի անդամ Էբերհարդ Շնայդերը, գրում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---