Վարչապետի խոսնակը չասաց՝ ՀՀ-ն վետո կդնի Զասի թեկնածությանը, թե՝ ոչ21 դեկտեմբերի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե իր թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունն են տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները, ասաց, որ դա ընդամենը «Զասի հայտարարությունն է»: Հարցին, թե պատրաստվում է արդյոք Հայաստանն իր թեկնածուին առաջադրել, Եղոյանն ասաց, որ դա պարզ կդռանա կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման համար առաջիկայում գումարվելիք նիստին: Հայտնի չէ նաև, թե ինչ ժամկետներում կնշանակվի կառույցի նոր գլախավոր քարտուղարը: Իսկ այն հարցին, թե արդյոք Հայաստանը կիրառելու է ՀԱՊԿ կանոնադրությամբ իրեն թույլ տրվող վետոյի իրավունքը, տապալելով Բելառուսի թեկնածուի նշանակումն այդ պաշտոնում, Եղոյանը նույնպես խորհուրդ տվեց սպասել նիստին: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունը Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և որի նշանակման որոշման նախագիծը Լուկաշենկոն արդեն ստորագրել է, հուսով է, որ կնշանակվի պաշտոնում կոնսենսուսի հիման վրա: Զասն բելառուս գեներալի թեկնածությանն արդեն իրենց համաձայնությունը տվել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և ՌԴ նախագահները: Զասն այցելել է բոլոր այդ երկրներն ու հանդիպել է պետության ղեկավարների հետ: Նա հավելել է, որ ոչ բոլոր իրավաբանական ձևակերպումներն են արված, բայց հուսով է, որ 2019-ին առաջին իսկ օրերից կստանձնի պաշտոնը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |