Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատման![]() 22 դեկտեմբերի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի գործողություններ են. մասնակիցները պահանջում են կալանավորվել Գրիգորյանին։ Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում են նաև մեքենաների վարորդները: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը Գրիգորյանին գրավի դիմաց բաց թողնելու մասին. գրավի չափը կազմել է 25 մլն դրամ։ Գրիգորյանը ձերբակալված է 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Պաշտպանական կողմը պնդում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |