Դեկտեմբերի 24-ից 4-5 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 24-ից 4-5 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում՝ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---