Բողոքները Բարսելոնայում վերաճել են ոստիկանության հետ բախումների. 60-ից ավելի տուժած կա![]() 22 դեկտեմբերի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում Իսպանիայի կառավարութան դեմ բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների: Արդյունքում ավելի քան 60 մարդ վնասվածքներ է ստացել: Բարսելոնայում բողոքի ցույցի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Մի շարք շրջաններում երթի մասնակիցները գրոհել են ոստիկաններին, քարեր նետել նրանց ուղղությամբ, մետաղյա իրեր, շշեր, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: 62 տուժածից 35-ը ոստիկանության աշխատակից է: 13 ցուցարար բերման է ենթարկվել: Կատալոնացիների դժգոհությունն է առաջացրել Իսպանիայի կառավարության արտագնա նիստը Բարսելոնայում: Ըստ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի մտահղացման, այդ քայլը պետք է նշանավորեր առճակատման թուլացումը Կատալոնիայի անկախության հարցում դիմակայության մեջ»,-հայտարարել է Իսպանիայի կառավարության մամուլի քարտուղար Իսաբել Սելան նիստի ավարտին: Սակայն, անկախացման կողմնակիցները կենտրոնական իշխանությունների այդ գործողություններն ընկալել են որպես սադրանք: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |