Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բիշքեկ ԱՊՀ եւ ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստերին մասնակցելու նպատակով 1 հուլիսի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաեւ հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման եւ այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը: ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաեւ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կ.Բակիեւը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |