ՎՈՒԱՄ-ը ձգտում է Եվրամիության հետ մերձեցման 1 հուլիսի 2008 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ-ը եվրոպական կազմակերպություն է եւ ձգտում է Եվրամիության հետ մերձեցման: Այդ մասին Բաթումում հայտարարել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Մենք քաղաքակիրթ հարաբերություններ ենք կառուցում մեր տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում, քանի որ ցանկանում ենք համապատասխանել բարձր չափանիշներին»,-ընդգծել է նա: Չեչելաշվիլին ընդգծել է, որ ՎՈՒԱՄ-ը այնպիսի կազմակերպությունների թվին է դասվում, որտեղ հարաբերությունները բնութագրվում են «ըմբռնման եւ քաղաքակրթության բարձր մակարդակով», հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»: Այսօր Բաթումում բացվել է ՎՈՒԱՄ կազմակերպության գագաթաժողովը, որի անդամ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջան եւ Մոլդովան: Բաթումի գագաթաժողովը անցնելու է «Ինտեգրելով Եվրոպայի արեւելքը» կարգախոսով: Ծրագրված է տարբեր բնույթի աշխատանքային խմբերի նիստերի անցկացում: Պետությունների ղեկավարներն ընդունել են Բաթումի հռչակագիրը: Բացի այդ, նրանք հավանություն են տալու պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը ՎՈՒԱՄ-ի տրանսպորտային միջանցքի զարգացման համար երկրների տրանսպորտային ներուժն օգտագործելու մասին, ինչպես նաեւ կկնքեն մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Գագաթաժողովի արդյունքում, որին մասնակցելու են Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ, հնարավոր է, Մոլդովայի նախագահները, կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից կանցնի Վրաստանին Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |