Ավերիչ ցունամի Ինդոնեզիայում. 280 զոհ կա![]() 24 դեկտեմբերի 2018 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ի երեկոյան հզոր ցունամին ավերածություններ է գործել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափամերձ տարածքում: Ըստ ականատեսի, ամենահզորը երրորդ ալիքն էր: Ինդոնեզիայի իշխանությունները զգուշացրել են երկրի բնակիչներին ցունամիի կրկնվելու վտանգի մասին: Ցունամիի զոհերի քանակը հասել է 281-ի, գրում է ՌԻԱ Նովոստին Straits Times-ի վրա հղումով: Տուժածների քանակը հասել է 1016-ի, 57 մարդու գտնվելու վայրը հայտնի չէ: Հարյուրավոր տներ ու շենքեր են փլուզվել: Ըստ երկրի իշխանությունների, ցունամիի պատճառ կարող էր դռանալ ստորջրյա սողանքը, որը սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվության պատճառով, ինչին նպաստել է նաև լիալուսնի պատճառով անսովոր բարձր մակընթացային ալիքը: Ինդոնեզիայում չկա ցունամիի մասին վաղ իրազեկման համակարգ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |