Հարկերը հեղափոխությունից հետո․ «Խոշորների» մուծումներն աճում են, մնացածներինը՝ նվազում24 դեկտեմբերի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ տվյալների համաձայն, 2018 թվականի հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել մոտ 673․5 մլրդ դրամ 2017-ի մոտ 579 մլրդ դիմաց կամ մոտ 94,5 մլրդ դրամով ավելի։ Մնացած հարկատուները վճարել են մոտ 246․2 մլրդ դրամ 2017-ի 256․1 մլրդ դրամի դիմաց, կամ մոտ 10 մլրդ դրամով պակաս։ Ընդամենը 9 ամսում հավաքվել է 919․6 մլրդ դրամ հարկեր և տուրքեր 2017-ի 835․1 մլրդ դիմաց (+10% աճ)։ Տվյալների առավել մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը հեղափոխությունից հետո ավելանում է խոշոր հարկատուների համար, այնինչ մնացած տնտեսվարողների համար այն, ընդհակառակը, նվազել է։ Այսպես, հեղափոխական ու հետհեղափոխական 2-րդ ու 3-րդ եռամսյակներում՝ ապրիլ-սեպտեմբերին, ՊԵԿ-ն ընդամենը հավաքագրել էր 648.603 մլրդ դրամ։ Դրանից մոտ 494․9 մլրդ-ը 1000 խոշոր հարկատուների, մոտ 153․7 մլրդ-ը՝ այլ տնտեսվարողների հարկերն են։ Խոշորների հարկերը կազմել են ընդհանուրի 76.3%-ը։ Այնինչ 2017-ի նույն 6 ամսվա ընթացքում ՊԵԿ-ը հավաքել էր 579․874 մլրդ դրամ։ Խոշորները վճարել էին մոտ 404 մլրդ-ը կամ 69․7%-ը։ Այսպիսով, 1000 խոշոր հարկատուների վճարումներն ապրիլ-սեպտեմբերին աճել են թե՛ բացարձակ մեծությամբ (+90 մլրդ դրամ) թե՛ տոկոսային հարաբերակցությամբ (76.3%՝ 69.7%-ի դիմաց)։ Այլոց հարկերն, ընդհակառակն, ընկել են 175․8 մլրդ-ից մինչև 153․7 մլրդ կամ մոտ 22 մլրդ դրամով։ Արդյունքում տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2 % -ը 2017-ի 9 ամսվա 69․3%-ի դիմաց։ 2017-2018 թթ․ 2-րդ և 3-րդ եռամսյակներում ՊԵԿ հավաքագրված գումարների բաշխումը՝ ստորև բերված գծապատկերում։
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |