Ադրբեջանում ՌԴ դեսպան. ՌԴ-ն կշարունակի աջակցել ԼՂ կարգավորմանը![]() 24 դեկտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ հավելելով, որ զգուշավոր լավատեսությամբ է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: «Ես զգուշավոր լավատես եմ այն առումով, որ բարենպաստ մթնոլորտ է ստեղծված բանակցային գործընթացի համար: Կարծում եմ, որ անցնող տարին անարդյունք չի եղել»,-ասել է Բոչարնիկովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Interfax-ը: Նա նշել է, որ 2018-ին «հիմք է դրվել, տեղի են ունեցել հակամարտության կողմերի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ»: «Ինչպես հայտարարել էր պարոն Մամեդյարովը, 2019-ի հունվարին նախատեսվում է երկու նախարարների հանդիպում: Ռուսաստանում ողջունում են առկա միտումը: Կշարունակենք աջակցել այդպիսի մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները:«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդել է՝ նման պայմանավորվածություններ ընդհանրապես չկան: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես՝ որպես երկրի ղեկավար պաշտոնական բանակցային որևէ գործընթացի դեռևս չեմ մասնակցել», - ասել է նա՝ հավելելով, որ ընդամենը երկու անգամ ինքը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: 2016 մայիսին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագաներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը որոշել էին շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |