«Գահերի խաղի» ամենասիրված կերպարը հայտնի է![]() 24 դեկտեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է հայտնի «Գահերի խաղը» սերիալի ամենասիրված կերպարը, գրում է Her-y: Հարցումը կատարվել է հեռուստադիտողների շրջանում, որի արդյունքները զարմացրել են փորձագետներին Վարկանիշի առաջատարը սերիալի և Ջորջ Մարտինի վիպաշարի կենտրոնական հերոսներից մեկն է ՝ Տիրիոն Լանիստերը: Սերիալում նրա կերպարը մարմնավորել է Փիթեր Դինքլեյջը: Երկրորդ հորիզոնականում ապօրինի զավակ Ջոն Սնոուն է, որի դերը կատարում է Քիտ Հարինգթոնը: 2017-ին նա ցուցակի առաջատարն էր: Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Սնոուի կրտսեր քրոջը՝ Արյա Սթարքին, որի դերը կատարում է Մեյսի Ուիլյամսը: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |