20 զինծառայող բնակարան է ստացել

20 զինծառայող  բնակարան է ստացել

PanARMENIAN.Net - Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքում 20 զինծառայող բնակարան է ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Շենքի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարությունն առաջիկա որոշումներով պատրաստվում է վերակառուցել ՀՀ զինված ուժերի մի քանի հազար սպայի և ենթասպայի նախկինում վերցրած վարկերը:

«Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50,000 դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 250,000 դրամ: Մինչև կիսով չափ քիչ»,- գրել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---