Սարալանջով հանդիպակաց երթևեկող ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից![]() 26 դեկտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», - նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը հանդիպակաց երթևեկում միակողմանի երթևեկություն ունեցող Սարալանջի փողոցով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |