ՏՄՊՊՀ-ն խիստ վերահսկողության է անցել գերիշխող ապրանքաշուկաներում26 դեկտեմբերի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում: Վերահսկողությունն իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող տնտեսվարողներին հորդորում է գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով Նա կոչ է անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացի կալանավորվածներին Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն Որոշ փողոցներ փակ կլինեն մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ն «Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով |