Իսրայելը Լիբանանի տարածքից գրոհել է Սիրիայի ռազմական օբյեկտները![]() 26 դեկտեմբերի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն օդային գրոհ է ձեռնարկել Դամասկոսի ուղղությամբ: Հրթիռների մի մասը հաջողվել է կասեցնել, սակայն մի քանի սիրիացի զինվոր տուժել է: ՀՕՊ համակարգերն արձագանքել են Լիբանանի տարածքից Իսրայելի ինքնաթիռներից արձակած հրթիռների գրոհին, որոնց մեծ մասը խոցվել է: Այն, որ գրոհել է Իսրայելը, հաստատել է նաև Al Arabiya հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, Իսրայելի ՌՕՈւ-ին հաջողվել է ոչնչացնել «իրանական զենքով» առնվազն 3 օբյեկտ: SANA գործակալությունն իր հերթին պնդում է, որ հրթիռները մեկ պահեստ են ոչնչացրել, տուժել է սիրիական բանակի 3 զինվոր, գրում է ՌԲԿ-ն: Al Arabiya-ի թղթակիցը հայտնել է, որ գրոհը իրագործվել է Լիբանանի օդային տարածքից, ՀՕՊ սիրիական հրթիռների բեկորները վայր են ընկել Լիբանանի արևելքում՝ Բեքաա գետի հովտում: Ավելի վաղ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարում հարավային Լիբանանի տարածքում, Տիր քաղաքի շրջանում: Իսրայելի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպը: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 25-ի երեկոյան Իսրայելի մամուլի ծառայությունը Twitter-ում իրազեկել է, որ ՀՕՊ համակարգերը գործի են դրվել Սիրիայի տարածքից գործարկված զենիթային հրթիռի պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |