Ոստիկանները տեղում բռնել են «Պորշեի» լուսարձակը գողացողին![]() 26 դեկտեմբերի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում ՀՀ ոստիկանությունը բացահայտել է անձնական ունեցվածքի գողության փորձ. իրավապահները նկատել են մի տղամարդու, որը երկաթե իրով հանել է շենքի բակում կայանված մեքենաներից մեկի առջևի լուսարձակը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նա լուսարձակը փոխանցել է մի քանի տասնյակ մետր իրենից հեռու սպասող մեկ այլ տղամարդու։ Ոստիկանները անմիջապես մոտեցել են. նրանք գցել են երկաթե իրն ու լուսարձակը, դիմել փախուստի։ Ոստիկանները հետապնդել ու լուսարձակը վերցրած տղամարդուն բռնել են։ Նրանցից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Սամուել Գեղամյանն է: Ոստիկանները պարզել են մեքենայատիրոջ ինքնությունը, որից հաղորդում է ընդունվել։ Շարունակվում են միջոցառումները փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Ավելի վաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24-ժամյա ուժեղացված ծառայության։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |