Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում 1 հուլիսի 2008 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել են խոշոր պաշտոնյաներ ու պաշտոնաթող գեներալներ, ովքեր կասկածվում են ազգայնամոլական «Էրգենեկոն» կազմակերպության հետ հարաբերություններում: Ձերբակալությունները կատարվել են երեքշաբթի առավոտյան դատախազության օրգանների հրահանգով անօրինական ազգայնամոլական կազմակերպություն «Էրգենեկոնի» գործունեության հետաքննության շրջանակներում:Ստամբուլում եւ Անկարայում, ընդհանուր առմամբ, 24 մարդ է ձերբակալվել, որոնց շարքում են. Առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար, պաշտոնաթող բանակի գեներալ Խուրշուտ Տալոնը, գեներալ Շեներ Էրույգունը, Անկարայի Առեւտրային պալատի ղեկավար Սինան Այգյունը, Cumhurriyet թերթի մայրաքաղաքային բյուրոյի ղեկավար Մուսթաֆա Բալբայը: Ձերբակալվածների տներում եւ գրասնեյակներում խուզարկում է անցկացվում: Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարությունը նախապես տեղեկացվել է գեներալների ձերբակալման որոշման մասին, հաղորդում է Today's Zaman-ը: Դատախազության կարծիքով, բոլոր ձերբակալվածները կարող էին այս կամ այն աջակցությունը ցուցաբերել «Էրգենեկոնին» կամ լինել դրա անդամ: Կարծիք կա, որ «Էրգենեկոն» կազմակերպությունը կարող է առնչություն ունենալ հայ-թուրքական Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ 2007 թվականի հունվարին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |