Միրզոյանը՝ Մամեդյարովին. Արցախցիներն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը, և այդ իրավունքը պետք է ճանաչել

Միրզոյանը՝ Մամեդյարովին. Արցախցիներն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը, և այդ իրավունքը պետք է ճանաչել

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Լեռնային Ղարաբաղում «հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալու» հայտարարությանը:

Միրզոյանը Մամեդյարովին խորհուրդ է տվել այդ առաջարկը ներկայացնել Արցախի ժողովրդին:

«Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո, արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել», - ասել է նա:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է, որ պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը:

«Փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը», - ասել է Նաղդալյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---