Փայլանին ուզում են զրկել անձեռնմխելիությունից. Թուրքիայի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել

Փայլանին ուզում են զրկել անձեռնմխելիությունից. Թուրքիայի խորհրդարան միջնորդություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար:

Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունը, հայտնում է Ermenihaber-ը:

Մնացած 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըզա Փոսաջըն: Իսկ 8-րդը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յուքսել Մանսուր Քըլըչն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:«Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով:

«Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան տալ Փաշինյանին», - ասել է հայազգի պատգամավորը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---