Փաշինյան. Բանկերն ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ են ներել![]() 27 դեկտեմբերի 2018 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Տույժերը ներվել են 14,963 վարկառուի: «Վերանայվել է մոտ 124, 000 հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է: Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ Ազգային ժողովն ընդունել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին և հարակից օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներել ֆիզիկական անձանց՝ մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100,000 քաղաքացի: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |