$38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը27 դեկտեմբերի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում կքննարկվի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին» նախագիծը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել մոտ $38.2 մլն-ի ներդրում, որի արդյունքում կապահովվի ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը կհամապատասխանեցվի ուղևորահոսքի նախատեսվող աճին, կհասնի IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, կբարելավվի անվտանգության մակարդակը և կհամապատասխանեցվի միջազգային նոր ստանդարտներին: Նշվում է, որ միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարում ողևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռի միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թվականներին: Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի, կառամատույցի վերանորոգում, ինչպես նաև վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում և այլ աշխատանքներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |