Ուկրաինան երկարացրել է ՌԴ-ից 16-60 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը![]() 27 դեկտեմբերի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի իշխանությունները որոշել են երկարացնել ՌԴ-ից 16-90 տարեկան տղամարդկանց մուտքի արգելքը: Այդ մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը: «Հաշվի առնելով անվտանգության հետ կապված բարդ իրավիճակը, ՆԳՆ համակարգի բոլոր մարմինները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,-ասել է նա: Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայում ռազմական դրություն սահմանելուց ի վեր, արգելել են մոտ 1 600 ռուսաստանցու մուտքը երկիր, Մոսկվան վերադարձրել է 351 ուկրաինացու, գրում է Lenta.ru-ն: Ռազմական դրության ժամկետն Ուկրաինայում ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ Կիևը այն չերկարացրեց: Հատուկ ռեժիմը սահմանվել էր նոյեմբերի 26-ին, այն ժամանակ էլ սահմանափակվել էր ռուսաստանցիների մուտքը երկիր: Ռազմական դրություն հայտարարելու համար առիթ հանդիսացավ միջադեպը Կերչի նեղուցում, երբ ՌԴ-ն կալանք դրեց 3 ուկրաինական նավի վրա՝ մեղադրելով սահմանը խախտելու մեջ: Մոսկվան գնահատել է տեղի ունեցածը որպես սադրանք, իսկ Կիևը՝ որպես ագրեսիայի ակտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |