Սերժ Սարգսյանը հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից27 դեկտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ հրաժարվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից, հայտնում է «Հայկական ժամանակը» ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության վրա հղումով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, որը հաստատվել է 2015-ին, դեռ չի փոխվել։ Ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի, խորհրդի անդամներն են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը և այլք։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 25-ին։ Քանի որ վերջին շրջանում նիստ չի եղել, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին դեռ միայն բանավոր է հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը, քանի որ այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀ վարչապետի կողմից խորհրդի նոր կազմի հաստատումից հետո։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն: Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |